Մաթեմատիկա

1․ Գտիր բոլոր մեծությունները, որոնց միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կախվածություն:

ա) Արագությունը և ծախսած ժամանակը մի քաղաքից մյուսը շարժվելիս:

բ) Ուղղանկյան մեծ և փոքր կողմերը, եթե մակերեսը չի փոխվում:

գ) Կոտորակն ու նրա համարիչը:

դ) Ուղղանկյունանիստի ծավալը և նրա հիմքի մակերեսը:

2․ Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են:

Լրացրու դատարկ վանդակները

Զանգված(կգ)12345
Գին(դրամ)2004006008001000

3․ Լրացրու դատարկ վանդակները

s5382
v488030120

Աղյուսակի կախումը ուղի՞ղ, թե հակադարձ համեմատական է։

ա) ուղիղ համեմատական են

բ) հակադարձ համեմատական են

4․ Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ։ Քանի՞ բանվոր պետք է աշխատի նույն ժամանակում 45, 90, 120 մանրակ պատրաստելու համար։(Կարող ես կառուցել համապատասխան աղյուսակը)

բանվորների քանակ2368
մանրակների քանակ304590120

5․ 15 բանվորներ աշխատանքը կատարել են 24 օրում։ Քանի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարեն 18 բանվորներ։20օր

6․ Հետևյալ մեծություններից որո՞նք են հակադարձ համեմատական։

ա) աշխատող բանվորների քանակը և այդ աշխատանքը կատարելու ժամանակը։

բ) ավազանի՝ ջրով լցվելու ժամանակը և որոշակի ժամանակահատվածում նրա մեջ լցվող ջրի քանակը

գ) շենքի հարկերի քանակը և նրա բարձրությունը

դ) տրված ծավալով հեղուկը տեղափոխելու համար անհրաժեշտ միատեսակ անոթների քանակը և մեկ անոթի տարողությունը

7․ Գտիր համեմատականության գործակիցը y = 3x հավասարման մեջ։

8․ x և y մեծությունները ուղիղ համեմատական են․

x121825
y365475

Գտիր y = rx հավասարման մեջ համեմատականության գործակիցը.

r = 

Լրացուցիչ առաջադրանք

1․ Մի քաղաքից մյուսը գնալիս մեքենայի արագությունն ու ծախսած ժամանակը ուղի՞ղ, թե՞ հակադարձ համեմատական են։ 

ա) ուղիղ համեմատական են

բ) հակադարձ համեմատական են

2․ Հաստատուն արագությամբ շարժվելիս, հեծանվորդի անցած ճանապարհը և ծախսած ժամանակը ուղի՞ղ, թե՞ հակադարձ համեմատական են։

ա) ուղիղ համեմատական են

բ) հակադարձ համեմատական են

3․ x և y մեծությունները ուղիղ համեմատական են․

(լրացրու դատարկ վանդակը)

x452
y151230

4․ Լրացրու դատարկ վանդակները և պարզիր․ x և y մեծությունները ուղի՞ղ համեմատական են, թե՞ հակադարձ

x412
y156030

ա) ուղիղ համեմատական են

բ) հակադարձ համեմատական են

Оставьте комментарий